top of page
444434407_3839291109691527_8658690431705869068_n.jpg

2024 թվականի ամառվա երկրորդ ամիսը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար հիշարժան կդառնա գաստրոնոմիական ամենամեծ փառատոնի շնորհիվ, որը կրում է «RESTOFEST -Հայաստանի լավագույն ուտեստը 2024» անվանումը։

Restaurant days

441570434_3838001293153842_3764874100996159032_n.jpg

Միջոցառման այցելուները հաճելիորեն կզարմանան և երաշխավորված կստանան ամենաջերմ ու վառ տպավորությունները: Հուլիսի 19-ին, 20-ին, 21-ին Թումանյան և Մոսկովյան փողոցներում ներկայացված կլինեն ավելի քան 100 ռեստորանային կոնցեպտներ, որոնք կուղեկցվեն մեր հյուրերի համար հետաքրքիր ծրագրով։

 

RestoFest-ը գաստրոնոմիական նվաճումների փառատոն է,

որտեղ լավագույն ռեստորատորները կներկայացնեն իրենց գաղափարները։

Ինչու արժե այցելել

RestoFest ?

3 օր անընդմեջ Հայաստանի բոլոր ռեստորանները կհավաքվեն մեկ տեղում, և դա հիանալի հնարավորություն կլինի բացահայտելու ինչ-որ նոր բան, փորձել հայկական ռեստորանների ամենահամեղ ուտեստները, որոնք կներառեն տարբեր երկրների ճաշատեսակներ՝ հայկական ավանդականից մինչև իտալական խոհանոց: Դուք նաև կկարողանաք վայելել RestoFest փառատոնի ջերմ մթնոլորտը, հետաքրքիր ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ ձեռք բերել նոր ծանոթություններ:

Դուք կկարողանաք ունկնդրել հիանալի համերգ, որին կմասնակցեն Հայաստանի հայտնի արտիստները և կուղեկցեն RestoFest-ին սկզբից մինչև վերջ։

RestoFesta-ի ընթացքում դուք կկարողանաք ականատես լինել  հայտնի ռեստորանների խոհարարների վարպետության դասերին և տեսնել, թե ինչպես են պատրաստվում  հայտնի ուտեստները։

Երևանի Ռեստորանային Օրերի մեկնարկին մնացել է՝

441951952_3837981986489106_4636990413100152681_n.jpg

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ռեստորատորներ: Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ամենաշքեղ և սպասված փառատոնին, որը տեղի կունենա 2024 թվականի ամռանը և կտևի  ամբողջ երեք օր։  Դա կլինի 2024 թվականի ամենամասշտաբային և ամբողջությամբ իրեն արդարացնող միջոցառումը, որն ապագայում ձեզ համար նոր հնարավորություններ կբացի։

 

Ստորև ներկայացված վիճակագրության հիման վրա կարելի է վստահորեն ասել, որ 3 օրվա ընթացքում փառատոն կայցելի ավելի քան 120 հազար մարդ, որոնց կեսից ավելին կլինեն զբոսաշրջիկներ։

 

2023 թվականի օգոստոսին արձանագրվել է վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստան զբոսաշրջային այցելությունների հերթական ռեկորդը՝ համաձայն ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տեղեկատվության:

 

2023 թվականի հունիս ամսին մեր երկիր է ժամանել 328 հազար զբոսաշրջիկ։ Սա լավագույն ցուցանիշն է 2018 թվականից ի վեր։ 2022 թվականին Հայաստան է այցելել 262 հազար մարդ, 2019 թվականին՝ 288 հազար։ Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից, երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում՝ Իրանը։

 

Հավելենք, որ 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել ընդհանուր առմամբ 1 մլն 590 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը մոտավորապես 25%-ով ավելի է, քան 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ։

bottom of page