top of page
logo 800x800.png

HAND Made Yerevan

«RestoFest 2024» փառատոնը, ամենայն հավանականությամբ, անմոռանալի իրադարձություն կդառնա Հայաստանի մշակութային կյանքում՝ հնարավորություն տալով տեղաբնիկներին և երկիր ժամանած հյուրերին վայելել բազմերանգ գաստրոնոմիական նրբաճաշակությունը և ձեռքբերումները։ Սակայն կազմակերպիչները որոշել են չսահմանափակվել միայն համեղ ուտեստների ծրագրով․ զբոսաշրջության վերելքի պահին նրանք Երևանի կենտրոնում առանձին հարթակ կհատկացնեն ազգային արտադրանքի զարգացման համար։

Փառատոնը կկայանա՝ հուլիսի 19-21-ը՝ ժամը 14:00 - 22:00։

Made in Armenia

Կարևորագույն և ուշագրավ նախագծերից է նաև «Made in Armenia» («Արտադրված է Հայաստանում») նախագիծը, որը կոչված է ցույց տալու հայ ժողովրդի աշխատանքը և տաղանդը՝ ողջ բազմազանությամբ: Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալու ավանդական և ժամանակակից արտադրության տեխնոլոգիաներին և ձեռք բերելու յուրահատուկ արհեստագործների պատրաստած արհեստագործական արտադրանքը։ Սարյան փողոցը երեք օրով կվերածվի «Made in Armenia» արտադրանքի բազմերանգ գեղադիտակի։ 

Կաշվե և կերամիկական արտադրանք, հյուսած և ասեղնագործած իրեր, քաղցր մեղր և չրեր, Հայաստանի լեռնային խոտաբույսերի հիմքով անուշաբույր թեյեր, բնական դիմահարդարման միջոցներ (կոսմետիկա), յուրօրինակ փորագրապատկերներով շախմատ և նարդի, մանկական խաղալիքներ և ներքին ձևավորման (ինտերիեր) պարագաներ, զարդեղեն (բիժուտերիա) և ոսկերչական իրեր․․․ հայ վարպետների աներևակայելի ջանքերի շնորհիվ այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։ Նրանցից շատերը սերնդեսերունդ շարունակում են իրենց նախնիների գործը՝ պահպանելով և բառացիորեն ձեռքից ձեռք փոխանցելով ավանդույթները։

«RestoFest 2024» փառատոնի շնորհիվ ներքին արտադրողը ևս մեկ հնարավորություն է ստանում ներկայացնել իր արտադրանքը հանրության լայն շրջանակներին, վաճառել այն և, իհարկե, տպավորել այն մարդկանց հիշողության մեջ, իսկ զբոսաշրջիկը՝ ծանոթանալ Հայաստանում, իսկ ամենակարևորը` սիրով պատրաստված ժողովրդական ստեղծագործական արվեստի և արհեստի յուրօրինակ գործերին։

417427102_3753128044974501_750085019020338848_n.jpg
bottom of page