top of page

ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍԻՆ

2024 թվականի հուլիսի 19,20,21-ին Երևանի Թումանյան և Մոսկովյան փողոցներում,տեղի ունեցավ մասշտաբային «RestoFest» «Ռեստորանային Օրեր» փառատոնը, որը սիրվեց թե՛ հայ հասարակության և թե՛ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների կողմից:

 

«RestoFest» «Ռեստորանային Օրեր» փառատոնը՝ 3 օր, երևանի առանցքային փողոցներում, համախմբեց 100 ռեստորանային կոնցեպտներ,որը ուղեկցվեց երաժշտական պրոֆեսիոնալ ձայնային և լուսային լուծումներով կառուցապատված մեծ բեմով՝ Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում:

 

3 օրերի ընթացքում «RestoFest» «Ռեստորանային Օրեր» փառատոնը ,հյուրընկալեց տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր մասնակից՝ ռեստորանային տաղավարներից կատարեցին գնումներ, վայելելով՝ ցանկացած ուտեստի համն ու հոտը:

Այցելուների բավականին գերակշռող հոսքը համալրված էր աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներով, ովքեր տպավորված էին «RestoFest» «Ռեստորանային Օրեր» փառատոնի կազմակերպվածությունից,ռեստորանների զանազան ուտեստներից և իհարկե բարձրորակ երաժշտության հնչողությունից:

 

Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների ՝ սույն թվականի հուլիս ամսին, Հայաստան է ժամանել 237,603 զբոսաշրջիկ, որոնց զգալի մասը Փառատոնից ստացել է անկրկնելի և տպավորիչ հուշեր:

452481885_3883346548619316_5383697674721331479_n.jpg

ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է

Հայաստանը ամբողջ աշխարհին ավելի հանրաճանաչ դարձնելը, պահպանելով՝ հայկական մշակույթը ուտեստների միջոցով ցուցադրելու գաղափարը: Հայաստանում ստեղծել պրոֆեսիոնալ կայուն հարթակ, որի արդյունքում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կայցելեն հազարավոր զբոսաշրջիկներ իսկ,արդեն ժամանած զբոսաշրջիկներին պարգևել 3 օր Երևանյան տոնական անմոռանալի տրամադրություն և հայկական հյուրասիրություն:

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆ է

«RestoFest» «Ռեստորանային Օրեր» փառատոնի շնորհիվ զարգացնել Հայաստանում տնտեսությունը, ռեստորանային բիզնեսը,զարգացնել տուրիզմը և հայկական խոհանոցի յուրահատուկ հարստությունը:Ոլորտի ներկայացուցիչներին համախմբելով,ստեղծել հնարավորություն՝ խոհարարական նորարարական լուծումների մոտիվացման,փորձի փոխանակման,սպասարկման և հյուրընկալության մեթոդների, գործնական և բարի-դրացիական հարաբերությունների համար:

ՆԱԽԱԳԾԻ ԳԱՂԱՓԱՐԸ

«RestoFest» «Ռեստորանային Օրեր» փառատոնի գաղափարը՝ որպես զբոսաշրջության և ռեստորանային բիզնեսը զարգացնող գործիք, բարձր գնահատանքի արժանացավ պետական պատկան մարմինների, շատ հայտնի HoReCa ոլորտի գործիչների, ռեստարատորների և գործարարների կողմից: Այս նախագծի իրականացումը,եզակի իրադարձություն դարձավ ոլորտի ողջ օղակների համար:

AnyConv.com__24.webp

Второй месяц лета 2025 года запомнится жителям Еревана и гостям столицы самым большим гастрономическим фестивалем "RESTOFEST — Лучшее блюдо Армении 2025".

bottom of page